Ամերիկյան սենատորները հինգշաբթի օրինագիծ են ներկայացրել, որը ԱՄՆ պետքարտուղարությանը պարտավորեցնում է Ռուսաստանում տեղակայված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը (ՄՌԸ) ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։
Սենատորների առաջարկած օրինագիծն առաջարկում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչել նաև ««Վագներ» ՄՌԸ-ի հետ ցանկացած կապ ունեցող կառույցները կամ դրանց իրավահաջորդներին»։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սենատոր Ռոջեր Ուիքերի կայքում, նույնպիսի նախաձեռնություն կլինի նաև Ներկայացուցիչների պալատում։
Այս կամ այն կազմակերպությանը ահաբեկչական կառույցի կարգավիճակ տալով՝ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում քրեական հետապնդում իրականացնել դրա մեջ մտնող անձանց նկատմամբ և հետևել կառույցի միջազգային ակտիվներին ամբողջ աշխարհում։
Փոխանցում է tass.ru-ն։