‘ԱՄՆ կոնգրեսը պաշտպանել է բանաձևը, որը թույլ է տալիս դատի տալ Օբամային’

686

ԱՄՆ կոնգրեսականները հավանության են արժանացրել բանաձևը, որը թույլ է տալիս պատասխանատվության կանչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելիս լիազորությունները գերազանցելու համար:

Բանաձևի օգտին չորեքշաբթի օրը քվեարկել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 225 անդամ, դեմ՝ 201-ը:

Ինչպես և ակնկալվում էր, օրինագիծը պաշտպանել են նախագահի ընդդիմախոսները Հանրապետական կուսակցությունից, իսկ դրա դեմ են հանդես եկել Օբամայի զինակից դեմոկրատները:

Հավանության արժանացած  բանաձևը ներկայացուցիչների պալատի իրավաբաններին թույլ է տալիս առաջիկա  խորհրդարանական արձակուրդի ընթացքում, որն սկսվում է օգոստոսի 1-ից,  նախապատրաստել Օբամայի դեմ անհրաժեշտ փաստաթղթերը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սողանք Հնդկաստանում. 21 զոհ, 150-ը՝ փլատակների տակ’
Հաջորդ հոդվածը‘6 տարվա ազատազրկում. ահա թե ինչ է սպառնում Մեսսիին’