‘ԱՄՆ հետախուզությունն արձանագրում է՝ ԿԺԴՀ-ում նոր հրթիռներ են մշակվում’

1823

ԿԺԴՀ-ն, հնարավոր է, նոր բալիստիկ հրթիռներ է մշակում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացմանը, հաղորդել է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության նոր տվյալներին:

Դատելով արբանյակային լուսանկարներից՝ Փհենյանը, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող արտադրական համալիրում, ենթադրաբար, ստեղծում է մեկ կամ երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Հետախուզական տվյալներին տիրապետող աղբյուրների համաձայն՝ արտադրությունն ընթանում է նույն գործարանում, որտեղ նախկինում արդեն իսկ հրթիռներ պատրաստվել են: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ առայժմ հայտնի չէ, թե որքան է առաջ գնացել արտադրությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը հունիսին կայացած պատմական հանդիպման ընթացքում ԿԺԴՀ-ն ապամիջուկայանացնելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նոր ղեկավարը լեզվի սայթաքում է թույլ տվել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության հերթական բացահայտումը. 31․000․000 դրամի վնաս պետության և քաղաքացիների օրինական շահերին’