‘ԱՄՆ. Ղրիմի հարցով զիջումներ չեն լինի’

2640

Վաշինգտոնում ամբողջ թափով ընթանում են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման նախապատրաստությունները:

Ռուսաստանա-ամերիկյան գագաթնաժողովը մեծ թվով հարցերի տեղիք է տալիս: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Թրամփն ակնարկել է, որ հանդիպման ընթացքում կարող է շոշափվել Ղրիմը ռուսաստանյան ճանաչելու հարցը: «Տեսնենք»,- բազմանշանակ հայտարարել է ամերիկյան առաջնորդն այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ղրիմը: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում Թրամփի նախորդը՝ Բարաք Օբաման, սկզբունքորեն կտրականապես բացասական դիրքորոշում ուներ այդ հարցում:

Սակայն այս շաբաթ Սպիտակ տունը շեշտել է, որ Մոսկվային որևէ զիջում անելու մասին խոսք անգամ չի կարող լինել, և առայժմ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ կմնան:

«Մենք չենք ընդունում Ղրիմի անեքսիան: Եվ մենք համաձայն չենք Ռուսաստանի գործողություններին: Ուստի ավելի վաղ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության. Armtimes.com’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Շվեդիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ) ‘