‘
Միացյալ Նահանգների Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը համատեղ բանաձեւով են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով The Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը կոչ են արել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` «աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը եւ միջազգային հանրության կառուցողական ջանքերին` ուղղված ԼՂՀ-ի ներգրավմանը` այդ կարեւոր տարածաշրջանում հասնելու տևական հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը»:
Մեյնը Միացյալ Նահանգների երրորդ նահանգն է, որ նման բանաձև է ընդունել: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում:
Բանաձեւը ներկայացրել է կոնգրեսական Սքոթ Համմանը (Հյուսիային Փորթլանդ)` կոնգրեսականներ Էյմ Գեթթայնի (Ուսթբրուք) եւ Ս. Գիդեոնի (Ֆրիիփորթ) օժանդակությամբ:
‘