‘ԱՄՆ մի քանի նահանգներ դադարեցնում են սիրիացի փախստականների ընդունումը’

931

Ամերիկյան ավելի քան տասը նահանգներ հայտարարել են, որ Փարիզի դեպքերից հետո սրված ահաբեկչական սպառնալիքի պատճառով այլևս Սիրիայից փախստականներ չեն ընդունի:

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը հատարարել է, որ դադարեցնում է նոր փախստականների ընդունումը, քանի դեռ այդ քաղաքականությունը չի վերանայվել:

Ալաբաման, Թեքսասն ու մի քանի այլ նահանգներ հանդես են եկել նույնպիսի հայտարարություններով:

Սակայն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ նման գործողությունների օրինականությունը կարող է վիճարկվել:

Ավելի վաղ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ է արել կրկնապատկել օգնությունն այն մարդկանց, ովքեր փախչում են քաղաքացիական պատերազմից: «Մենք կդավաճանենք մեր բարոյական սկզբունքներին, եթե դուռը փակենք նրանց առջև,- ասել է Օբաման:- Մեր երկրները կարող են ապաստան տալ իրենց անվտանգությունը փնտրող փախստականներին, ու, միևնույն ժամանակ՝ ապահովել սեփական անվտանգությունը»,- ասել է Օբաման:

Մինչդեռ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված մի քանի թեկնածուներ հանդես են գալիս փախստականներ ընդունելու դեմ: Նրանցից մեկը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, փախստականների ընդունումը խելագարություն է անվանել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Ես էլ կուզենայի, որ այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք’
Հաջորդ հոդվածը‘Ստում են եւ վիրավորում մի ողջ ժողովրդի’