‘
ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի մասնակիցներից Մեթյու Փինավայան բաց նամակ է հղել ԿԺԴՀ ժողովրդին և Կիմ Չեն Ինին՝ ներողություն խնդրելով հոլիվուդյան աղմկահարույց «Հարցազրույց» ֆիլմի համար, որտեղ խաղարկվում է հյուսիսկորեական ղեկավարի դեմ մահափորձի թեման: Փինավայան, որ 2016 թ. նախագահական ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել, Սպիտակ տան ներկայիս ղեկավարին մեղադրել է ԿԺԴՀ-ի հանդեպ «անբարոյական քաղաքականություն» վարելու մեջ:
«Միացյալ Նահանգների նախագահի կողմից հավանություն տալը մի կինոնկարի նկարահանմանը, որում պատկերվում է արտասահմանյան պետության ղեկավարի կամ նախագահի դեմ մահափորձ, ողբերգական արարք է իմ սիրելի պետության կողմից, բացի այդ՝ դա, անշուշտ, ամերիկյան արտաքին քաղաքականության պատմության անբարոյական և ողբերգական մի դրվագ է»,- ասվում է նամակում:
Մեթյու Փինավայան, որը ներկայանում է որպես թանկարժեք քարերի մասնագետ, պետության ղեկավարի ընտրություններում մասնակցելու հայտ է ներկայացրել նաև 2008 և 2012 թթ.: Նա հանդես է գալիս Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման, մահապատժի վերացման, ՄԱԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու օգտին և արտասահմանյան երկրների տարածքներում ահաբեկիչներին որսալու դեմ:
ԱՄՆ-ում նախագահական հերթական ընտրությունները նախատեսված են 2016 թ. նոյեմբերի 8-ին: Փոխանցում է ТАСС-ը:
‘