‘ԱՄՆ նախագահը պատրաստ է գործողություն սկսել ԻՊ-ի դեմ՝ առանց կոնգրեսի թույլտվության’

699

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բոլոր անհրաժեշտ իրավասություններն ունի՝ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ դրա համար իրեն կոնգրեսի սանկցիան հարկավոր չէ:

Այլ կարծիքի են հանրապետական պատգամավորները, որոնց կարծիքով՝ Օբաման պետք է դիմի կոնգրեսին: Ի դեպ, նրանք նույնպես ընդունում են, որ «Իսլամական պետությունը» լուրջ սպառնալիք է ներկայացնում:

Իսլամիստների դեմ պայքարի իր պլանն Օբաման ներկայացնելու է չորեքշաբթի: Սպիտակ տունն անդադար ընդգծում է, որ իսլամիստներին «թուլացնելու և, ի վերջո՝ ոչնչացնելու» ծրագիրը ոչ մի դեպքում չի ենթադրում ցամաքային գործողություն: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը օդային հարվածներ հասցնելու (ինչը ԱՄՆ ծովային ավիացիան արդեն մի քանի շաբաթ է՝ անում է), ինչպես նաև Բաղդադին և «Փեշմերգին» զենքով, սարքավորումներով, հետախուզական տվյալներով և խորհրդականներով օգնելու մասին է: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Գյուղի բնակիչները վռնդել են մեդրեսեի ղեկավարին՝ նրա սեռական կողմնորոշման պատճառով’