‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ կայցելի Պաղեստին’

675

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ներկայիս կարգավիճակով առաջին անգամ կայցելի Հորդանան գետի Արևմտյան ափը, որտեղ Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի հետ կքննարկի խաղաղության գործընթացի վերսկսման հեռանկարները, հայտնում է РИА Новости-ն:

ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել տարածաշրջան առանց նոր խաղաղարար նախաձեռնությունների և մտադիր է միայն լսել հակամարտող կողմերին, որոնք ավելի քան 2 տարի է, ինչ չեն կարողանում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Պաղեստինցիները մտադիր են խնդրել Օբամային միջնորդի դեր ստանձնել խնդրի կարգավորման հարցում և ճնշում իրականացնել Իսրայելի նկատմամբ:

«Մենք պատրաստ ենք ցավոտ զիջումների գնալ, բայց խաղաղության հարատևումը գործողություններ է պահանջում, այլ ոչ թե խոսքեր… Մենք կխնդրենք Օբամային ստիպել Իսրայելին կատարել իր պարտավորությունները»,- ասել է Պաղեստինի գլխավոր բանակցող Սայիբ Օրեյքաթը:

Պաղեստինցիներն առաջին հերթին իսրայելական կողմից պահանջում են դադարեցնել բնակեցման նպատակով արվող շինարարություները և հրաժարվում են առանց դրա թարմացնել բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘Թունավորում Գյումրիում, 6 մարդ հոսպիտալացվել է’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի նախկին նախագահին կարող են կրկին դատել’