‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Լեհաստան ‘

625

Եվրոպա կատարելիք քառօրյա շրջագայության շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Լեհաստան: Օդանավակայանում նրան դիմավորել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Հանդիսավոր դիմավորման ընթացքում Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպային տրված անվտանգության երաշխիքները «սրբազան են»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, երեքշաբթի նախագահ Օբաման բանակցություններ է անցկացրել նախագահ Կոմորովսկու և ապա՝ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Չորեքշաբթի Օբաման պետք է հանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ:

Վարշավայում Օբաման նաև մասնակցելու է հետկոմունիստական Լեհաստանում առաջին ազատ ընտրությունների անցկացման 25-ամյակի արարողություններին և հանդիպելու է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք առաջնորդների հետ, փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի դատախազություն. Ղրիմի «հանձնման» հարցում կասկածվում են նախկին իշխանությունները’
Հաջորդ հոդվածը‘Որոտանն ու Հովիկ Աբրահամյանը’