‘
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը ռասիստ չէ՝ պատասխանելով լրագրողի հարցին այն վիրավորական արտահայտությունների վերաբերյալ, որոնք, մի շարք սենատորների ասելով՝ Թրամփը թույլ է տվել Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ:
«Դա այլ կերպ չի կարելի անվանել, քան՝ «ռասիստ»: Անթույլատրելի է մի ամբողջ երկիր ու մայրցամաք անվանել «գարշահոտ ծակուռ»»,- Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը:
Ինչպես հաղորդվել է, ներգաղթի հետ կապված փոփոխությունների հարցերի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում Թրամփը Սալվադորը, Հաիթին և աֆրիկյան երկրներն անվանել էր «գարշահոտ ծակուռներ»: «Մեր ինչի՞ն է պետք, որ մեզ մոտ գան մարդիկ այդ գարշահոտ ծակուռներից»,- Թրամփի խոսքն են մեջբերել խորհրդակցությանը մասնակցած անձինք, որոնց մեջ եղել են կոնգրեսի անդամներ երկու կուսակցություններից էլ:
Ուրբաթ օրը Աֆրիկյան միությունը ԱՄՆ նախագահից պահանջել է ներողություն խնդրել այդ խոսքերի համար՝ դրանք բնորոշելով «ցնցող և զայրացուցիչ»:
Թրամփն առաջին անգամ է ուղիղ պատասխան տվել իր հասցեին հնչող ռասիզմի մեղադրանքին: Իսկ ավելի վաղ նա փորձել է հերքել, թե խորհրդակցության ժամանակ նման արտահայտություն է թույլ տվել:
Փոխանցում է BBC-ն:
‘