ԱՄՆ առաջին սևամորթ պետքարտուղար և բարձաստիճան զինվորական սպա Քոլին Փաուելը երեկ մահացել է կորոնավիրուսից հետո բարդացումների հետևանքով։ Նա 84 տարեկան էր։
«Նա լրիվ պատվաստում էր ստացել։ Մենք կորցրինք հրաշալի, սիրող ամուսնու, հոր, պապիկի և հոյակապ ամերիկացու»,- ասվում է Փաուելի ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ։
Փաուելը մի ամբողջ շարք ամերիկացի քաղաքական գոծիչների վստահելի ռազմական խորհրդատուն էր։ Եվ չնայած անձամբ իր ունեցած կասկածների՝ օգնել էր հանրային կարծիքը հակելու հօգուտ 2003 թ․ Իրաք ներխուժման։
Փաուելը ծառայել է բանակում, կռվել Վիետնամում, որտեղ վիրավորվել է։ Լինելով բանակի գեներալ՝ նա զբաղեցրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն նախագահ Ջորջ Բուշ-ավագի օրոք։
1991 թ․ նրա անմիջական ղեկավարությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերը պարտության մատնեցին Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի բանակին և ազատագրեցին նրանց կողմից գրավված Քուվեյթը։
Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում Փաուելը զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը։ Որպես քաղաքական գործիչ՝ նա չափավոր հանրապետականի և պրագմատիկի համբավ ուներ։
Փոխանցում է BBC-ն։
