ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

134

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եկող ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը հաստատելու ընթացքում հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Կողմ է քվեարկել 316 կոնգրեսական, դեմ՝ 113-ը։

Բյուջեի նախագծում ընդգրկել են լրացում, որն առաջարկել է դեմոկրատ Բրեդ Շերմանը, և որն ԱՄՆ քաղաքացիներին արգելում է  երկրորդական շուկայում  գործարքներ կատարել ռուսաստանյան սուվերեն պետպարտքի հետ։

Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, արգելքի տակ են ընկնում ցանկացած արժույթով արժեթղթերը, որոնք թողարկել են Ռւսաստանի Կենտրանական բանկը, Ազգային բարեկեցության հիմնադրամը և Դաշնային գանձարանը՝ 14 օրվա մարման ժամկետով։

Նախագծում նաև լրացում կա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջարկի կապակցությամբ՝ քննարկել 35 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնց թվում են՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի փոխղեկավար Սերգեյ Կիրիենկոն, ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և այլք։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Հայաստանը երբեք չի մերժել ռուսական ռազմաբազաների տեղակայումը
Հաջորդ հոդվածը«Անտարես» հրատարակչության տնօրենը հրաժարվել է պետական պարգևից