ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի բանաձև ՝ ՌԴ-ին ՄԱԿ ԱԽ-ից հեռացնելու կոչով

613

Ամերիկացի կոնգրեսականներ Սթիվեն Քոենը (դեմոկրատ՝ Թենեսի նահանգից) և Ջո Ուիլսոնը (հանրապետական՝ Հարավային Կառոլինայից) Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձևի նախագիծ՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հասնել նրան, որ Ռուսաստանը հեռացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների շարքից, չորեքշաբթի տեղեկացրել է Foreign Policy ամսագիրը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։

Բանաձևի տեքստում նշվում է, որ ՌԴ-ն Ուկրաինայում իր գործողություններով խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ինչը հարցականի տակ է դնում Անվտանգության խորհրդում նրա կողմից տեղ զբաղեցնելու իրավունքը։

Պարբերականը նշում է, որ բանաձևը պարտադիր ուժ չունի և ընդամենն առաջարկ է Սպիտակ տանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը չորրորդն է
Հաջորդ հոդվածըԾառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ