‘ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Հայաստան’

823

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզը  ժամանել է Երևան: Այդ մասին հաղորդվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսպուքի պաշտոնական էջում:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014 թվականի հունիսին Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: 2014 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն էր տվել Միլզի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ մինչև Հայաստանում նշանակվելը Միլզն զբաղեցրել է Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա ԱՄՆ գործերի հավատարմատարն էր Մալթայում, ծառայել է նաև Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: 90-ական թվականներին Միլզն աշխատել է Պետդեպարտամենտի հետխորհրդային պետություններով զբաղվող բաժնում, մասնագիտանալով, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի գծով: Այնուհետև նա ուղարկվել է աշխատանքի Սանկտ Պետերբեւրգում ԱՄՆ հյուպատոսությունում:

Միլզը դիվանագիտական կրթություն է ստաց ել Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում, նա ունի նաև Թեքսասի համալսարանի իրավաբանի աստիճան և Ազգային պաշտպանության համալսարանի միջազգային անվտանգության ոլորտի մագիստրոսի աստիճան: Նա տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին:

Նախորդ հոդվածը‘Reuters-ի անդրադարձը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պտույտ Մը Պեչենու բաղերին մեջ’