‘ԱՄՆ նոր պետքարտուղարը ժամանակին հանդես էր գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին’

976

Ինչպես արդեն հաղորդել ենք, ԱՄՆ Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել սենատոր Ջոն Քերիի թեկնածությանը ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում:

Պետք է նշել, որ 2004 թ., հանդիսանալով ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից, Ջոն Քերին հայտարարում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:

Մասնավորապես, 2004 թ. ապրիլին սենատոր Ջոն Քերին հայտարարել էր.

«Ես միանում եմ Ամերիկայի հայերին և աշխարհասփյուռ հայությանը, որոնք ողբում են Հայոց ցեղասպանության զոհերին, և կոչ եմ անում ողջ աշխարհի կառավարություններին ու ժողովուրդներին պաշտոնապես ճանաչել այդ ողբերգությունը»:

Նույն տարվա սեպտեմբերին Ջոն Քերին հաստատել էր, որ ընտրվելու դեպքում «կշարունակի պայքարել հայոց Ցեղասպանության ժխտման դեմ»: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»:

Ջոն Քերին կփոխարինի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ու Հայաստանը «բացառիկ» համաձայնագիր կկնքեն’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Դավթյան. Ավելի շինծու և արհեստական կլիներ, եթե քարոզարշավի ընթացքում միջադեպեր չլինեին’