‘
ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրների հնարավոր վաճառքի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի կապակցությամբ, որով թույլ է տրվում այդ գործարքը կատարել:
Միացյալ Նահանգների անհանգստությունը Ռուսաստանի արտքգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում արտահայտել է նրա ամերիկյան գործընկեր Ջոն Քերին: Լավրովը, մեկնաբանելով Պուտինը հրամանագիրը, հայտարարել է, որ Լոզանում Թեհրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածության լույսի ներքո «նման կարգի էմբարգոյի, ընդ որում՝ ռուսաստանյան առանձին, կամավոր էմբարգոյի անհրաժեշտությունը վերանում է»:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը այլ մանրամասներ չի հաղորդել Քերիի և Լավրովի հեռախոսազրույցից, սակայն հայտարարել է, որ «միասնությունը և համագործակցությունը» այնպիսի երկրների հետ ինչպիսին Ռուսաստանն է, առանցքային պայման են Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Փոխանցում է BBC-ն:
‘