‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ եթե ԿԺԴՀ-ն Ճապոնիայի հետ կարգավորի առևանգված մարդկանց խնդիրը, դա կաորղ է լուրջ ազդանշան լինել հյուսիսկորեական իշխանությունների կողմից:
Երկուշաբթի Տոկիոյում Սինձո Աբեի հետ համատեղ մամլո ասուլիսում ԱՄՆ ղեկավարը շատ է անդրադարձել նախկինում ԿԺԴՀ գործակալների կողմից լրտեսական նկատառումներով ճապոնացի քաղաքացիների առևանգումների խնդրին:
«Հնարավոր է՝ վարչակազմն ինքը նրանց ետ ուղարկի: Կարծում եմ՝ դա նշանակալի ազդանշան կլինի, եթե հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը նրանց ետ ուղարկի: Եվ եթե նա դա անի, ապա դա ինչ-որ առանձնահատուկ բանի սկիզբ կլինի»,- ասել է Թրամփը:
Գագաթնաժողովից հետո Աբեն և Թրամփը հանդիպել են անցյալ դարի 70-80-ական թթ. առևանգվածների ազգականների հետ, նրանց թվում եղել են նաև այն մարդիկ, որոնց Փհենյանը բաց էր թողել 2000-ականների սկզբին:
Փոխանցում է Ria.ru-ն:
‘