‘ԱՄՆ-ն արագացնում է զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային’

1122

ԱՄՆ-ը հայտարարել է, որ արագացնում է սպառազինության մատակարարումը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ  Եմենի ապստամբ-հուսիների դեմ ռազմական գործողություններ վարող դաշինքին:

Վաշինգտոնը մեծացնում է նաև դաշինքի երկրների հետ հետախուզական տվյալների փոխանակման ծավալները, հաղորդել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նրա խոսքով՝ այդ քայլը «պետք է հզար ազդանշան ծառայի հուսիներին և նրա դաշնակիցներին, որ  նրանք չեն կարող ուժով նվաճել Եմենը»:

Սաուդյան Արաբիան պնդում է, որ  շիա իսլամ դավանող հուսիներին ռազմական աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանում Էր-Ռիյադի հակառակորդ Իրանը: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Աթենքը Բեռլինից 279 մլրդ եվրո է պահանջում՝ նացիստական օկուպացիայի համար’
Հաջորդ հոդվածը‘Գլխի փոխպատվաստման առաջին թեկնածուն ռուս ծրագրավորող է’