‘ԱՄՆ-ն բաց է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսելու համար ‘

692

ԱՄՆ իշխանությունները բաց են ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն սկսելու համար: Այդ մասի հայտարարել է ԱՄՆ նախագահին կից ԱԱԽ մամլո խոսնակ Քեյթլին Հեյդենը: «Մենք մշտապես աջակցել ենք երկխոսությանը եւ ունենք բաց խողովակներ`ԿԺԴՀ-ի հետ կապերի համար»,- հայտարարել է նա: Փոխանցում է ria.ru-ն: Վաշինգտոնում ընդգծել են, որ Հյուսիսային Կորեան պետք է ենթարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւին եւ համաձայնվի ապամիջուկայնացմանը:

Հիշեցնենք, որ Հյուսիային Կորեան առաջարկել  էր ԱՄՆ-ին Պհենյանի միջուկային ծրագրի եւ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ սկսել բարձր մակարդակով: Պհենյանի առաջարկը հնչել էր այն բանից հետո, երբ ձախողվել էին Հարավային Կորեայի հետ` նախարարների մակարդակով ընթացող բանակցությունները: Անցած չորեքշաբթի օրը պետք է կայանար Հյս. եւ Հրվ. Կորեաների միջեւ նախարարների մակարդակով հանդիպումը, սակայն հանդիպումից մեկ օր առաջ ԿԺԴՀ-ն միակողմանիորեն չեղյալ է հայտարարել իր պատվիրակների մեկնումը Սեուլ, այն բանից հետո, երբ Սեուլը իջեցրել էր իր ներկայացուցիչների մակարդակը:

Նախորդ հոդվածը‘Գերտերությունների արձագանքը. Կգտնվի՞ նոր լուծում’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Կատաղի մարտեր Մարտակերտի շրջանում ‘