‘
ԱՄՆ-ն դատապարտել է Ուկրաինայում լրագրող Օլես Բուզինայի և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի սպանությունները, փոխանցում է РИА Новости-ն:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը: Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները կոչ են արել այդ հանցագործությունների բաց ու թափանցիկ հետաքննություն անցկացնել:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ լրագրող Օլես Բուզինայի սպանության հիմնական վարկածը նրա մասնագիտական գործունեությունն է: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘