‘ԱՄՆ-ն դատապարտում է. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի’

1415

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության գոտու ողջ երկայնքով մեկ զինադադարի լայնամասշտաբ խախտումները, որոնք բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ են դարձել, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում:

Մենք մեր ցավակցությունն ենք հայտում բոլոր տուժածների ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսեւորել, խուսափել հետագա լարվածությունից եւ խստորեն պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղում անկայուն իրավիճակը ցոյց է տալիս, թե ինչու պետք է կողմերը հակամարտության ամբողջական կարգավորման շուրջ անհապաղ բանակցություններ սկսեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:  

Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահող երկիր` Միացյալ Նահանգները հստակորեն վերահաստատում է իր հանձնառությունը կողմերի հետ աշխատանքին`բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հասնելու հարցում:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային արձագանքը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրմանը. Ամփոփում’