‘ԱՄՆ-ն իր քաղաքացիներին` զգոն եղեք ‘

854

ԱՄՆ-ն իր բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ Հայաստանում բնակվողներին հորդորել է պահպանել բարձր զգոնություն եւ իրավիճակային լավ տեղեկացվածություն` հաշվի առնելով Եգիպտոսում եւ Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա կատարված հարձակումները:

Ինչպես հայտնեցին ilur.am-in ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, դեսպանատունը որեւէ հստակ տեղեկատվություն չունի` պնդելու համար, որ այդ հարձակումները կարող են ազդել իր անվտանգության վրա: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատել իր սովորական աշխատանքային ժամանակացույցով:   

Նախորդ հոդվածը‘Հ. Բագրատյան. Կենսաթոշակային «բարեփոխումների» այս տարբերակը չի համապատասխանում ՀՀ տնտեսական զարգացման մակարդակին’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն պարզաբանում է’