‘ԱՄՆ-ն համառ պայքարում հաղթում է Գանային (տեսանյութ)’

603

Գերմանիայից և Պորտուգալիայից հետո Աշխարհի առաջնության G խմբում պայքարի մեջ մտան ԱՄՆ-ն և Գանան: Հանդիպման արդեն 30-րդ վայրկյանին ամերիկացիները բացեցին հաշիվը. Քլինթ Դեմփսին խփեց առաջնության առայժմ ամենաարագ գոլը:

Գանացիները կարողացան խփել պատասխան գնդակը միայն 82-րդ րոպեին, աչքի ընկավ Անդրե Այուն: Սակայն 4 րոպե անց Ջոն Բրուկսը գլխի հարվածով խփեց ԱՄՆ-ի ընտրանու համար հաղթական դարձած գոլը:

Յուրգեն Կլինսմանի թիմը վաստակեց 3 միավոր, և Գերմանիայի հետ միասին գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը:

 

ԳԱՆԱ-ԱՄՆ 1-2 (0-1) MC
0-1՝ Քլինտ Դեմպսի 1՛, 1-1՝ Անդրե Այու 82՛, 1-2՝ Ջոն Բրուկս 87՛
ԳԱՆԱ. 12.Ադամ Կվարասի, 4.Դանիել Օպարե, 19.Ջոնաթան Մենսա, 21.Ջոն Բոյե, 11.Սալի Մունտարի, 13.Ջորդան Այու (9.Քեվին-Պրինս Բոատենգ, 59), 17.Մոհամեդ Ռաբիու (5.Մայքլ Էսյեն, 71), 20.Կվադվո Ասամոա, 3.Ասամոա Գյան, 7.Քրիստիան Ատսու (14.Ալբերտ Ադոմա, 78), 10.Անդրե Այու
ԱՄՆ. 1.Տիմ Հովարդ, 5.Մեթ Բեսլեր (6.Ջոն Բրուկս, 46), 20.Ջեֆ Քեմերոն, 23.Ֆաբիան Ջոնսոն, 4.Մայքլ Բրեդլի, 7.ԴաՄարկուս Բիզլի, 11.Ալեխանդրո Բեդոյա (19.Գրեմ Զուսի, 77), 13.Ջերմեյն Ջոնս, 15.Կայլ Բեկերման, 8.Քլինտ Դեմպսի, 17.Ջոզի Ալթիդոր (9.Արոն Յոհանսոն, 23)
Զգուշացում՝ Մոհամեդ Ռաբիու 31՛ (Գ), Սալի Մունտարի 90՛ (Գ) ;Մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)
59 ԳՆԴԱԿԻ % 41
21 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (7)
10 ՏՈՒԳԱՆՔ 12
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
5 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-երը գերշահույթ են ապահովել «Գազպրոմ»-ին. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ Տենդերի մասնակցին մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել են. Հրապարակ ‘