‘ԱՄՆ-ն հետախուզական թռիչքներ կիրականացնի Սիրիայում’

748

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքի վրա: Ինչպես հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչը, նախագահ Օբաման նման հրաման է տվել հետախուզական ծառայություններին՝ այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինների գործունեությանը հետևելու նպատակով:

Ինչպես նշում են փորձագետները, ԱՄՆ-ի նմանօրինակ գործողությունները կարող են նշանակել, որ առաջիկայում ավիահարվածներ են հասցվելու Սիրիայի տարածքին: Ընդ որում՝ Սպիտակ տանը անհանգստացնում է այն փաստը, որ այդ ավիահարվածները, որ ուղղված են լինելու իսլամիստների դեմ, կարող են օգնել նախագահ Ասադի զորքերին, որոնց դեմ են կռվում իսլամիստները:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգլը նախազգուշացրել էր, որ այսպես կոչված՝ «Իսլամական պետությունն» իրենից անմիջական սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն ինչ ճիշտ է` «սաքուլիկը» պե՛տք է պրոռեկտոր դառնար’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունիում ամուսինը սպանել է կնոջը, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել’