‘
Ինչպես BBC-ին հաղորդել է ԱՄՆ բանակի շտաբի պետի նախկին տեղակալ Ջեկ Քինը, ԱՄՆ-ն մտադիր չէ սահմանափակվել Սիրիայում «զսպող, նեղ ուղղվածության գործողություններով», ինչպես մի քանի օր առաջ հայտարարել էր Օբաման, ըստ Քինի՝ դրանք կլինեն շատ ավելի լայնամասշտաբ: Այդ մասին Օբաման անձամբ է հաղորդել սենատի հանրապետական անդամներին Սպիտակ տանը երկուշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Քինի խոսքերով՝ ԱՄՆ-ն պատրաստվում է նաև ավելացնել իրենց աջակցությունը սիրիական ապստամբական խմբավորումներին:
‘