‘ԱՄՆ-ն Հունաստանին խորհուրդ է տվել հրաժարվել «Թուրքական հոսքի» շինարարությունից’

1214

ԱՄՆ-ը Հունաստանին խորհուրդ է տվել հրաժարվել գազի «Թուրքական հոսք» խողովակաշարի շինարարությունից, որով նախատեսվում է ռուսաստանյան գազը Եվրոպա հասցնել Թուրքիայով և Հունաստանով:

Այդ մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով պետքարտուղարության էներգետիկ պաշարների գրասենյակի ներկայացուցիչ Ամոս Հոշթեյնին:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասի հետ հանդիպումից առաջ  տված հարցազրույցում Հոշթեյնն ասել է, որ Հունաստանը արևմտյան ներդրողների համար ավելի հրապուրիչ կդառնա և կօգնի նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան գազից, եթե հրաժարվի «Գազպրոմի» առաջարկից:

Իր տարածքը «Թուրքական հոսքի» շինարարության համար տրամադրելու փոխարեն՝ Հոշթեյնը Հունաստանին առաջարկել է մասնակցել Անդրադրիատիկ գազատարի շինարարությանը, որով նախատեսվում է Ադրբեջանի գազը հասցնել Եվրոպա: Փոխանցում է lenta.ru-ն:

Ըստ Regnum-ի՝ Հունաստանը հրաժարվել է այդ առաջարկից:

Նախորդ հոդվածը‘Երեկ զինվոր է մահացել. ԼՂՀ ՊԲ’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’