‘ԱՄՆ-ն մտահոգված է ադրբեջանական Յունուս ընտանիքի դեմ քրեական գործի հարուցման առնչությամբ’

666

Վաշինգտոնը լուրջ մտահոգություն է հայտնել ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության և նրա  ամուսնու` Արիֆ Յունուսի դեմ քրեական մեղադրանքի հարուցման առնչությամբ: Նրանք մեղադրվում են  Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը, Յունուսների դեմ մեղադրանքները վկայում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հաշտարար գործունեության հետագա սահմանափակման մասին: Պետդեպարտամենտի ներկայացուցիչն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել սեփական երկրի քաղաքացիների հիմնական իրավունքները, ապահովել նրանց ազատ արտահայտվելու իրավունքը, որոնք երաշխավորված են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով:

Յունուսների ընտանիքի դեմ քրեական մեղադրանքները դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ հելսինկյան հանձնախումբը, մասնավորապես, ընդգծելով, որ Լեյլա և Արիֆ Յունուսները Հայաստանի հետ շփումներ են իրականացրել  ժողովրդական դիվանագիտության ծրագրերի շրջանակներում, ուստի նրանց լրտեսության մեջ մեղադրելն անհեթեթություն է: 

Նախորդ հոդվածը‘«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբը մինչեւ օգոստոսի 13-ը երթ կիրականացնի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրմանն առնչվող խափանումների վերացման համար մի քանի շաբաթ կպահանջվի’