‘ԱՄՆ-ն ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում նախագահի նշանակված պատվիրակությամբ. Դեսպան’

1279

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: «Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է նահատակների հիշատակը:

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկ ու կես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր»,- ասել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Երևանում երեք համերգով հանդես կգա Վլադիմիր Սպիվակովը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկ տասնյակ պատճառ, թե ինչու չի կարելի շահագործել Ամուլսարը’