‘ԱՄՆ-ն նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ’

759

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ամերիկան միանում է ԵՄ-ին և Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում էներգետիկայի, պաշտպանության և ֆինանսների ոլորտներում:

Օբամայի խոսքով՝ նոր տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեն դժվարացնել Ռուսաստանի բանկերի մուտքը կապիտալի շուկաներ և հարված հասցնել ռուսաստանյան տնտեսությանը՝ այդպիսով պատժելով Մոսկվային Ուկրաինայի արևելքում անջատականների աջակցությունը շարունակելու համար:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք նոր պատժամիջոցները չեն նշանակում «նոր սառը պատերազմի» սկիզբ, Օբաման միանգամայն հստակ պատասխանել է. «Սա նոր սառը պատերազմ չէ, այլ միանգամայն կոնկրետ միջոց, քանի որ Ռուսաստանը չի ուզում ճանաչել սեփական ուղին ընտրելու՝ Ուկրաինայի իրավունքը: Եթե դուք լսեք նախագահ Պոռոշենկոյին, եթե լսեք ուկրաինացի ժողովրդին, կտեսնեք, որ նրանք խոսում են Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց ցանկության մասին: Սակայն նրանք չեն կարող թույլ տալ, որ Ռուսաստանը զինի անջատականներին, որոնք զբաղվում են քայքայիչ գործունեությամբ երկրի արևելքում՝ դրանով իսկ խոչընդոտելով Կիևի խաղաղ ինքնիշխանության կայացմանը»,- ասել է Օբաման: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պետդեպը ցուցադրել է ճեպազրույցի եկած Փսակիին՝ մի ճտքակոշիկով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’