‘ԱՄՆ-ն ուղղում է դատական սխալները’

704

2013 թ. ԱՄՆ-ում վերականգնվել են ռեկորդային թվով սխալ դատապարտված մարդիկ՝ 87 հոգի: Այս մասին խոսվում է Հյուսիսարևմտյան և Միչիգանի համալսարանների՝ փետրվարի 4-ին հրապարակված հետազոտության մեջ: Վերկանագնվածների գրեթե կեսը՝ 40 հոգի, դատապարտվել էր սպանության համար, ընդ որում՝ նրանց 17 %-ն իր չկատարած հանցագործությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունք է տվել: Գիտնականների կարծիքով՝ հաճախ այդ տարբերակը նրանց առաջարկել են փաստաբանները:

Բացի այդ՝ պարզվել է, որ քննիչները ճնշում են գործադրել ձերբակալվածների նկատմամբ և նրանց ստիպել խոստովանական ցուցմունքներ տալ: Մասնավորապես՝ օրինակ է բերվում 23-ամյա մի կնոջ դեպքը, ով 2005 թ. 30 տարի ազատազրկման էր դատապարտվել իր 4-ամյա երեխայի սպանության համար: Ձերբակալված կինն իր «հանցանքը» խոստովանել էր 27 ժամ տևած հարցաքննությունից հետո, որի ընթացքում նրան սպառնացել էին, չէին կերակրել և թույլ չէին տվել զուգարան գնալ: 2013 թ. դատարանը լիովին արդարացրեց կնոջը:

Ընդհանուր առմամբ, 1989 թվականից ԱՄՆ-ում վերանայվել են 1300 հոգու դատավճիռներ: Այդ մարդիկ հիմնականում դատապարտվել են սպանությունների, բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքներով: Անարդար դատապարտված մարդկանց վերականգնման ամենամեծ թիվը գրանցվել է 2009 թ.՝ 83 հոգի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և ԵՄ-ն քննարկում են Ուկրաինային ֆինանսական օգնություն տարմադրելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘5 ոչ սովորական հյուրանոցներ Եվրոպայում’