‘ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԻՊ-ի կոչերը՝ սպանել հարյուր զինծառայողների’

1241

‘

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման  կողմից հարյուրավոր ամերիկացի զինծառայողների հասցեին հնչած սպառնալիքները:

Անուններով, հասցեներով  ցուցակը և սպանության կոչերը տեղադրվել են խմբավորման հետ կապ ունեցող ինտերնետ-կայքում: Ինչպես պնդում է ԻՊ-ի, այսպես կոչված՝ «հակերային ստորաբաժանումը», ինքն այդ տեղեկատվությունը ձեռք է բերել՝ կոտրելով տվյալների բազան, սակայն ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ տվյալների մեծ մասը բաց է եղել:

Ինչպես BBC-ին հաղորդել է ԱՄՆ անվտանգության ոլորտի աղբյուրը՝ ներկա պահին իշխանությունները կապ են հաստատում այն անձանց հետ, ովքեր հայտնվել են այդ ցուցակում:

ԻՊ-ն հայտարարել է, որ ցուցակում ընդգրկված զինվորականները մասնակցել են ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: Խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է արել ԱՄՆ-ում «անել վերջին քայլը և հաշիվ տեսնել» այդ մարդկանց հետ: 

‘

Նախորդ հոդվածը‘Եվրատեսիլ 2015. Առաջին կիսաեզրափակչում Genealogy-ն ելույթ կունենա 2-րդը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա. ՏԻՄ ընտրություններում հաջողության են հասել Սարկոզիի կենտրոնամետները’