‘ԱՄՆ-ն «չգրված օրենքներով» է փորձում հասնել Սնոուդենի արտահանձնմանը’

622

ԱՄՆ-ն ամեն կերպ ջանում է հասնել ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի արտահանձնմանը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Սնոուդենը գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, սակայն նաև  ընդգծել է, որ Մոսկվան կարող է արտասահմանցիներին հանձնել միայն այն երկրներին, որոնց հետ համապատասխան պայմանագիր է կնքել, մինչդեռ Վաշինգտոնի հետ նման պայմանագիր չունի: ԱՄՆ-ն, այնուհանդերձ, հույս ունի, որ մի ելք կգտնվի:

Որոշ տվյալների համաձայն՝ Էդուարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ուզում է ստանալ Սնոուդենին, կարող է գրավոր հայցադիմում ներկայացնել, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. Երազանքս կատարվեց’
Հաջորդ հոդվածը‘Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը պահանջում է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել’