‘
Ամերիկյան զինվորականները սկսել են թեթև սպառազինության մատակարարումը սիրիացի քրդերին, որոնք մասնակցելու են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքի գրոհին:
Ինչպես նշել է BBC-ի թղթակիցը, ԱՄՆ-ը զինված ընդդիմության դաշինքի մեջ մտնող քրդական ջոկատները համարում է ԻՊ-ի դեմ պայքարող ուժերի մի մասը: Սակայն Վաշինգտոնի որոշումը կարող է հարուցել Թուրքիայի զայրույթը, որը քրդերին մեղադրում է անջատականության մեջ:
Ռաքքան 2014 թ. հունվարից գտնվում է «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ և համարվում է Սիրիայում ջիհադիստների գլխավոր պատվարը:
Փոխանցում է BBC-ն:
‘