‘ԱՄՆ-ն քննադատել է Ռուսաստանին՝ ԵՄ ձգտող երկրների վրա ճնշումներ գործադրելու համար’

702

ԱՄՆ քաղաքական գործիչները քննադատել են Ռուսաստանին  Եվրամիության հետ սերտ հարաբերությունների ձգտող երկրների վրա ճնշում գործադրելու համար: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, այս մասին ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում հայտարարել է միջազգային հարաբերությունների կոմիտեի եվրոպական հարցրի ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մերֆին:

«Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը պետք է ունենան իրենց ապագան ազատ ընտրելու իրավունք: Մեր ուղերձը պետք է կայանա նրանում, որ եվրոատլանտյան կառույցների դռները միշտ բաց են, և եթե դուք պատրաստ են կատարել ողջամիտ պայմանները, ապա մենք կաջակցենք ձեզ», — ասել է քաղաքական գործիչը: Մերֆին հիշեցրել է, որ Ռուսաստանը ճնշում է իր հարեւանների վրա, արգելելով ապրանքների մատակարարումը` գինիները Մոլդովայից, շոկոլադը Ուկրաինայից կամ պարարտանյութերը Բելառուսից:

Հիշեցնենք, որ այս ամիս Եվրամիությունը Վիլնյուսի գագաթաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ը, կընդունի Ուկրաինայի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրն ստորագրելու մասին որոշում: ԵՄ նաև կընդունի Մոլդովայի և Վրաստանի հետ նման համաձայնագրերի նախաստորագրման մասին որոշում:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը, հետագայում միանալով նաև Եվրասիական տարածքի հետագա ինտեգրմանը: Մինչ այդ, սակայն, սկսած 2010 թվականից, Երևանն ակտիվորեն բանակցում էր ԵՄ հետ՝ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի շուրջ, որը նախատեսվում էր ավարտել 2013 թվականի նոյեմբերի, Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. ԵՄ «Արևելյան գործընկերությունն» ի սկզբանե չուներ և չունի վերջնանպատակ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կուտակային բաղադրիչի` մեկ տարով հետաձգելու դեպքում 2014թ. բյուջեն կձախողվեր’