‘
Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ կիսատ ծխած սիգարը ամերիկյան Բոստոն քաղաքում գտնվող RR Auction աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 12 հազար դոլարով, ուրբաթ հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը:
Օնլայն ռեժիմով անցկացվող աճուրդում ներկայացվել է Չերչիլի այն սիգարը, որը նա փարիզյան Լը Բուրժե օդանավակայանում կիսով չափ է ծխել 1947 թ. մայիսի 11-ին: Սիգարը պահպանել է բրիտանացի օդաչու Ուիլյամ Ալան Թերները, որի անձնակազմն այդ ժամանակ Չերչիլին կնոջ հետ միասին Լոնդոնից տեղափոխել է Փարիզ, ապա ետ՝ Լոնդոն:
Նշվում է, որ դա հատուկ պատվերով պատրաստված La Corona մակնիշի կուբայական սիգար է, որի վրա նույնիսկ բրիտանացի քաղաքական գորչի անունն է գրված:
Փոխանցում է Interfax-ը:
‘