‘
Վերջին տվյալներով՝ Վաշինգթոնի՝ ուժեղ հսկողության տակ գտնվող ռազմածովային բազայում կատարված հանցագործության հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 14-ը:
Երեք կասկածյալներից մեկը սպանվել է, մյուսը վնասազերծվել:
Դեպքի վկաներից մեկը նշում է , որ կրակողը գտնվել է իրենցից բավականին մեծ հեռավորության վրա, ուստի նրա դեմքը տեսնել չեն կարողացել: Սակայն հասկանալի էր, որ նա զինված է եղել:
«Նա բարձրացրեց զենքը և նշան բռնելով մեզ վրա՝ կրակեց: Հենց այն պահին, երբ մենք փորձում էինք լքել շենքը, փամփուշտը կպավ պատին»,-հավելել է նա:
Ենթադրյալ հանցագործը՝ 34-ամյա Ահարոն Ալեքսիսը, նախկինում ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային բազայում, դրա համար էլ նա անցաթուղթ է ունեցել, որով կարողացել է մուտք գործել տարբեր ռազմական կառույցներ:
Վաշինգթոնից Euronews-ի թղթակիցը փոխանցում է , որ այս հրաձգությունը ԱՄՆ-ում վերջին 30 տարիների ընթացքում համարվում է ամենախոշոր ողբերգական միջադեպը: Ոստիկանությունը մինչ այժմ միանշանակ չգիտի հանցագործության դրդապատճառները: Ինչպես նաև՝ կառավարությունը փաստեր չունի ենթադրելու, որ դա ահաբեկչական գործողություն էր:
‘