‘ԱՄՆ-ում գաղտնի գործակալն ինքնասպան է եղել ‘

1093

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ Ռաֆայել Փրիեթոյին, որն աշխատում էր նախագահ Բարաք Օբամայի թիկնազորում, մահացած էին գտել հոկտեմբերի 27-ին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին: ԶԼՄ-ներին այս փաստը հայտնի է դարձել միայն երեկ՝ նոյեմբերի 1-ին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ գործակալն ինքնասպան է եղել: Մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է. նրան գտել են շարժիչը միացրած  ու ավտոտնակում փակված մեքենայի մեջ, գրում է CBS-ը:

Վերջին ժամանակները 47-ամյա Փրիեթոյի նկատմամբ հետաքննություն էր տարվում. նրան կասկածում էին արտասահմանցու՝ Մեքսիկայի մի քաղաքացուհու հետ գաղտնի ինտիմ կապերի մեջ: Փրիեթոն պաշտոնապես ամուսնացած էր և երեխաներ ուներ, հաղորդում է Associated Press-ը:

Գաղտնի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ Ռաֆայել Փրիեթոն, որպես գաղտնի գործակալ՝ ծառայել է առնվազն 20 տարի, և այդ ընթացքում նրա նկատմամբ որևէ պահանջ չի եղել: Հետաքննությունը կապ չուներ նրա մասնագիտական գործունեության հետ, նրան կասկածում էին ոչ թե գաղտնի տեղեկատվություն փոխանցելու, այլ ներքին կանոնները խախտելու մեջ: Գաղտնի ծառայության գործակալները պարտավոր են հայտնել արտասահմանյան քաղաքացիների հետ իրենց կապերի մասին և ապացուցել, որ այդ կապերը սպառնալիք չեն ներկայացնում ազգային անվտանգությանը:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված նիստին ‘
Հաջորդ հոդվածը‘Թեհրանում տեղի է ունենում հակաամերիկյան ցույց ‘