‘ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչը բողոքել է ամերիկահայ լրագրողի դեմ’

670

Epress.am-ը փոխանցում է, որ ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը սուտ ցուցմուքն է տվել ամերիկահայ իրավապաշտպան, լրագրող Արա Մանուկյանի (լուսանկարում) դեմ, ու Գլենդեյլի ոստիկանությունը նույնիսկ փորձել է ձերբակակել Մանուկյանին, հայտնում է thetruthmustbetold.com կայքը: Կայքը նշում է, որ Ավետիսյանը Մանուկյանին հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկույթից հետո, ապա Ավետիսյանը ԼՂՀ նախագահի անվտանգության աշխատակազմին հայտնել է, թե Մանուկյանը իրեն սպառնացել է: Դրանից հետո Արա Մանուկյանին խնդրել են հեռանալ, քանի որ «նա խնդիրներ է ստեղծում»: Ընդ որում՝ Մանուկյանին մոտեցած մարդկանցից մեկը չի ներկայացել, միայն ասել է, որ իր գործը նախագահ Բակո Սահակյանին պաշտպանելն է: Լրագրող-իրավապաշտպանը նշում է, որ ոչ մի սպառնալիք չի հնչեցրել, իսկ Ավետիսյանը նաև ընկերական տոնով զրուցել է իր 5-ամյա որդու հետ: Դեպքի առնչությամբ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցը զրուցել է Արա Մանուկյանի հետ՝ խնդրելով հեռանալ, եթե չի ցանկանում, որպեսզի իրեն բանտ տանեն: Մանուկյանն այս միջադեպը պատահական չի համարում և կապում է իր   նախաձեռնության հետ: Հիշեցնենք, որ նա կոչ է անում պայքարել «Հայաստան» համահայկական հիմնադրամում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ՝ բոյկոտելով այն և պահանջելով, որ Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաները  այդ հիմնադրամի խորհրդի կազմից դուրս գան: 

  

Նախորդ հոդվածը‘Hetq-ի հետաքննությունը. Ինչո՞ւ է ստեղծվել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» բենզինային ընկերությունը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելցի փորձագետ. Իսրայելական ռազմակայանների համար տարածք տրամադրելու դեպքում Ալիևը կվերածվեր ջիհադի թիրախի’