‘
ԱՄՆ-ում ուրբաթ օրը հրաժարական է տվել ԿՀՎ ղեկավար Դեւիդ Պետրեուսը: Ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ հրաժարականի պատճառը Պետրեուսի անձնական կյանքի աղմկահարույց բացահայտումներ են եղել, գրում է РИА Новости-ն:
ԿՀՎ-ի ղեկավարի հրաժարականը բավական առեղծվածային պայմաններում է ներկայացվել: CIA-ի անցկացրած հետախուզության արդյունքում ԱՄՆ-ի գերագույն ղեկավարությանը հայտնի է դարձել Պետրեուսի արտամուսնական կապի մասին, ընդ որում՝ չի հստակեցվում, թե ինչու է CIA-ն հետևել Պետրեուսի անձնական կյանքին:
Նախագահ Օբաման ընդունել է ԿՀՎ ղեկավարի հրաժարականը և նրա պարտականությունները ժամանակավորապես փոխանցել Պետրեուսի տեղակալ Մայքլ Մորելիին: Հատկանշական է, որ նախագահ Օբաման իր հրամանի մեջ նույնպես չի անդրադարձել ԿՀՎ ղեկավարի հրաժարականի դրդապատճառներին:
‘