‘ԱՄՆ-ում կորած երեխային փնտրող ուղղաթիռը վթարի է ենթարկվել ‘

634

Ամերիկայում կորած երեխայի փնտրտուքով զբաղվող ոստիկանական ուղղաթիռն ընկել է փողոցի երթևեկելի հատվածի վրա և պայթել: Վթարի ականատեսները պատմում են, որ ուղղաթիռը շատ ցածր է թռել, ինչի պատճառով խճճվել է էլեկտրալարերի մեջ ու ընկել, գրում է newsru.com լրատվական կայքը:

Դեպքի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուները: Բարեբախտաբար՝ վթարի պահին փողոցով երթևեկող մեքենաներ չեն եղել, ինչի շնորհիվ շղթայական ռեակցիա չի առաջացել:

Նախորդ հոդվածը‘Բժշկական սարքավորումներ եւ դեղորայք՝ Ղարաբաղին ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր ‘