‘ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը’

646

Աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը կհայտնվի ԱՄՆ-ում: Դա տեղի կունենա American Airlines-ի և US Airways-ի միաձուլման արդյունքում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Գործարքի արժեքը գնահատվում է 11 միլիարդ դոլար, ընդ որում՝ ընկերությունների միաձուլման ստույգ պայմանները հայտնի չեն: American Airlines-ը և US Airways-ը պաշտոնապես հայտարարել են, թե միաձուլման բանակցությունները մեկնարկել են 2012 թ. սեպտեմբերին: American Airlines-ի սեփականատերը՝ AMR կորպորացիան, 2011 թ. նոյեմբերից սնանկության եզրին է, և նրան անհրաժեշտ է վերակառուցել իր բիզնեսը: Ենթադրաբար՝ նոր ընկերությունը կպահպանի American Airlines անունը, իսկ այն կգլխավորի US Airways-ի նախագահ Դուգ Փարքերը:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 18-ը՝ ոչ աշխատանքային օր’
Հաջորդ հոդվածը‘Ավիավթար Դոնեցկում. Զոհվել են Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները’