‘ԱՄՆ-ում հաշվել են ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտները’

2296

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն մոտավորապես 3 հազար օբյեկտ ու շինություն ունի, որոնք օգտագործվում են միջուկային հրթիռների և զենքի մշակման համար: Այդ մասին գրել է Հարավային Կորեայի մամուլը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների տվյալներին:

Հաղորդվում է, որ այդ տեղեկությունն ստացվել է արբանյակային լուսանկարների հիման վրա: Ընդ որում՝ փակ կառույցների առկայության պարագայում կարող են բարդություններ առաջանալ ԿԺԴՀ միջուկային և հրթիռային օբյեկտների ստուգումների և տեսչության ընթացքում: Նաև ընդգծվում է, որ թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ ամերիկյան և հյուսիսկորեական կողմերի միջև բանակցությունները «շատ ժամանակ կխլեն»:

Ավելի վաղ Հարավային Կորեայի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է, թե Սեուլը հույս ունի, որ Կորեական պատերազմը կավարտվի այս տարի:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բաբլոյանը ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու առաջարկ է արել խմբակցություններին’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններ Թուրքիայում. Ընդմիշտ Էրդողա՞ն’