ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին

152

Զանգի ղողանջ, զոհերի երկար ցուցակի ընթերցում, որն ընդհատվում է ընդամենը լռության րոպեով․ ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերին։

Նյու Յորքում 21 տարի առաջ խոցված երկրաքերների տեղում կառուցված հուշահամալիրում հավաքվածների թվում է նաև փոխնախագահ Քամալա Հարիսն ամուսնու հետ։ Ըստ ավանդույթի՝ քաղաքական գործիչները «Գրաունդ Զիրո»-ում սգո արարողությունների ժամանակ ելույթ չեն ունենում։

«Վիշտը այն գինն է, որ մենք վճարում ենք սիրո համար», — Վաշինգտոնում նախագահ Ջո Բայդենն իր ելույթում մեջբերել է այն խոսքը, որ Եղիսաբեթ թագուհին ուղղել էր ամերիկյան ժողովրդին 21 տարի առաջ։ Սպիտակ տան ղեկավարը ծաղկեպսակ է դրել Պենտագոնի մոտ․ զավթված չորս օդանավերից մեկը պայթել էր ռազմական գերատեսչության շենքում։

2001 թ․ սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդայի» ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվեց 2997 մարդ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿրակոցներից տուժել է վեց մարդ
Հաջորդ հոդվածըԿիևին մահացու զենք մատակարարելը Բեռլինի համար կարմիր գիծ է