‘
Ամերիկյան Սենտ-Լուիսի (Միսսուրի նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, ովքեր ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել քաղաքում: Այդ մասին հաղորդել է Saint Louis Post Dispatch թերթը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ տղամարդիկ ձերբակալվել են դեռևս նոյեմբերի 20-ին: Իրավապահ մարմիններում թերթին տեղեկացրել են, որ նրանք ոստիկանության գաղտնի գործակալներից ձեռք են բերել ինքնաշեն պայթուցիկ սարքի մուլյաժ և ծրագրել են հետագայում գնել նույնպիսի երկու «ռումբ»: Տղամարդիկ մտադիր են եղել պայթյուն իրականացնել Սենտ-Լուիսի այցեքարտը համարվող տեսահրապարակում՝ Միսիսիպի գետի ափին կառուցված հսկայական պողպատյա կամարի վրա:
Բացի այդ՝ նրանք մտադիր են եղել մահափորձ կատարել Սենտ-Լուիսի արվարձանը համարվող Ֆերգյուսոնի ոստիկանության պետ Թոմ Ջեքսոնի և դատախազ Ռոբերտ Մաքքալոքի վրա, որոնք վարում են 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանության գործը: Այդ նպատակով ձերբակալվածները մտադիր են եղել ձեռք բերել նաև հրազեն, փոխանցում է ТАСС-ը:
‘