‘
Վաշինգտոնում ձերբակալվել է 29-ամյա ռուսաստանցի Մարիա Բուտինան: ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդման համաձայն՝ նրան կասկածում են Ռուսաստանի իշխանությունների համար աշխատելու մեջ:
Բուտինան ինքը իր փաստաբանի միջոցով հայտարարել է, որ վերջերս է ամերիկյան համալսարաններից մեկում ստացել մագիստրոսի աստիճան և ոչ մեկի գործակալն էլ չէ:
Մինչդեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Բուտինան առնվազն 2015 թվականից մինչև 2017-ի փետրվարը աշխատել է Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյայի համար, որը հետագայում դարձել է Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավարներից մեկը: Պաշտոնյայի անունը չի տրվում, միայն նշվում է, որ 2018 թ. ապրիլին նա հայտնվել է ամերիկյան պատժացուցակում:
Ռուսաստանում Մարիա Բուտինան եղել է սենատոր Ալեքսանդր Տրոշինի օգնականը, ինչպես նաև «Զենքի իրավունք» հասարակական կազմակերպության վարչության անդամ:
Ամերիկյան հետաքննության վարկածով՝ ԱՄՆ-ում Բուտինան աշխատել է որպես Ռուսաստանի ազդեցության գործակալ: Մասնավորապես, Ռուսաստանի շահերն առաջ մղելու նպատակով ՝ նա հարաբերություններ է կառուցել ԱՄՆ այն քաղաքացիների և կազմակերպությունների հետ, որոնք ազդեցություն ունեն ամերիկյան քաղաքականության վրա:
Փոխանցում է BBC-ն:
‘