‘
ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, որի շրջանակներում նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին ելույթներ կունենան Ամերիկայի հինգ առանցքային նահանգներում:
Գործող նախագահ Օբաման մտադիր է հանդիպել Վիսքոնսին, Այովա և Օհայո նահանգների ընտրողների հետ:
Իսկ Միթ Ռոմնին, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա Ֆլորիդայում,Վիրջինիայում, Նյու- Հեմփշիրում և Օհայոյում:
Վերջին հարցումներից ելնելով՝ այս պահին երկու թեկնածուները գրեթե հավասար վարկանիշ ունեն ընտրողների շրջանում:
‘