‘ԱՄՆ-ում մերժվել է Վիկտոր Բուտի արտահանձնման միջնորդությունը’

1018

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մերժել է զենքի անօրինական շրջանառության համար 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտի արտահանձնման ՌԴ միջնորդությունը:

«ԱՄՆ-ը հրաժարվում է Բուտին Ռուսաստան վերադարձնել: Նման որոշումը բացատրվում է դատապարտյալի կատարած հանցագործության լրջությամբ և դատապարտյալի քրեական անցյալով»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Ալբերտ Դայանը և հավելել, որ դատարանի որոշումը ենթական չէ բողոքարկման, իսկ արտահանձնման մասին մեկ այլ միջնորդություն կարելի է ներկայացնել միայն առաջին մերժումից 2 տարի անց:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտը ձերբակալվել էր Թայլանդում, 2008թ-ին: Նրան մեղադրանք էր ներկայացվել մի քանի  հատկապես ծանր հոդվածներով (ԱՄՆ քաղաքացիների և պաշտոնյաների սպանության նպատակով հանցավոր դավադրության կազմակերպում, զենիթային հրթիռների անօրինական ձեռքբերում, ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարում): ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ Բուտը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 25 տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘«Դերբի դելլա կապիտալե», «Չելսի» — «Լիվերպուլ» և ևս 4 ուշադրության արժանի հանդիպումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացին գազով լցված փուչիկների միջոցով կհատի օվկիանոսը’