‘ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների կողմնակիցների թիվը աճել է 1,5 անգամ’

634

ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների կողմնակիցների թիվը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 1,5 անգամ: Այս մասին վկայում են Washington Post պարբերականի և ABC News հեռուստաալիքի համատեղ իրականացրած հարցման արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:

ԱՄՆ-ի 1001 չափահաս քաղաքացիների շարքերում իրականացված հարցման մասնակիցների 58%-ը հայտնել է, որ կողմ է միասեռ ամուսնություններին: Ինչպես նշում է Washington Post-ը 2003թ-ին միասեռ ամուսնությունների օրինականացմանը կողմ էր արտահայտվել հարցվածների ընդամենը 37%-ը:

Ներկայումս նույն սեռի երկու ներկայացուցիչների միջև կնքվող ամուսնությունները ֆորմալ առումով արգելված չեն ԱՄՆ-ում: Յուրաքանչյուր նահանգ իրավասու է ինքնուրույն օրենքներ ընդունել այս հարցի շուրջ: Իր երդմնակալության արարողության հանդիսավոր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ աջակցելու է մարդու իրավունքների բոլոր պաշտպաններին և մտադիր է հասնել նրան, որ ԱՄՆ օրենսդրությունը հավասար աշխատի երկրի բոլոր քաղաքացիների, այդ թվում նույնասեռականների համար:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «դոբռիի մեջ կայֆավատ է լինում» ‘
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» դարպասապահ է փնտրում’