‘
Լոս Անջելեսի դատախազությունը երկուշաբթի պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել 71-ամյա միլիարդատեր Ռոբերտ Դարսթին՝ 2000 թ. իր մտերիմ ծանոթուհու՝ Սյուզեն Բերմանի կանխամտածված սպանության համար: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստատեսությունը: «Եթե Դարսթը, որի կարողությունը գնահատվում է 4,4 մլրդ դոլար, մեղավոր ճանաչվի, ապա նրան մահապատիժ է սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միլիարդատերը վավերագրական «Անեծք. Ռոբերտ Դարսթի կյանքն ու մահերը» սերիալի նկարահանումների ժամանակ ակամա խոստովանել էր, որ մի քանի սպանություն է գործել: «Ահա և վերջ: Ինչ եմ արե՞լ: Բոլորին սպանել եմ»,- ասել էր նա, երբ մտել էր լողասենյակ ու մոռացել էր հանել բարձրախոսը:
Մարտի 14-ին Դարսթին ձերբակալեցին Նոր Օռլենաում: Նրան կասկածում են նաև 1982 թ. իր առաջին կնոջ առեղծվածային անհետացման մեջ:
Դարսթի ընտանիքը Մանհեթենում 11 գրասենյակային շենքերի սեփականատեր է: Բացի այդ՝ նրան է պատկանում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում ավերված երկվորյակ-աշտարակների տեղում կառուցված առևտրի կենտրոնի երկնաքերի 10 % բաժնեմասը: Փոխանցում է ТАСС-ը:
‘